Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ՀՀ նախագահը Թորբյորն Յագլանդի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական վիճակը

ՀՀ նախագահը Թորբյորն Յագլանդի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական վիճակը
03.05.2018 | 22:45

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Նրանք քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և կարևորել խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ Սահմանադրության և օրինականության շրջանակներում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին: Թորբորն Յագլանդն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու օրենսդրական բարեփոխումներին:
Նախագահ Սարգսյանը հրավիրել է ԵԽ գլխավոր քարտուղարին Հայաստան:

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ